USD382.52EUR442.73RUB4.7114

Armsat-1 արբանյակը ավարտում է իր առաքելությունը․ մեկնարկում է կառավարվող վայրէջքի փուլը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Հայրապետյանը հայտնել է, որ Հայաստանի առաջին արբանյակը՝ Armsat-1-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում է ուղեծրից դուրս գալու՝ կառավարվող վայրէջքի փուլ։

Երեքուկես տարվա ընթացքում արբանյակը փոխանցել է Հայաստանի տարածքի բազմաթիվ արբանյակային պատկերներ, որոնք կիրառվել են ինչպես գիտական, այնպես էլ գործնական նպատակներով։ Նախագիծը նաև հնարավորություն է տվել վերապատրաստել տեղական մասնագետների և ձևավորել թիմ, որը կմասնակցի Հայաստանի ապագա տիեզերական ծրագրերին։

Նախարարության տեղեկացմամբ՝ Armsat-1-ի փորձը և ստացված տվյալները արդեն օգտագործվում են Armsat-2 նոր սերնդի արբանյակի նախագծման մեջ։ Արդեն սահմանվել են դրա տեխնիկական պահանջները և հաստատվել է համագործակցություն մի շարք միջազգային գործընկերների հետ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ