USD382.52EUR442.73RUB4.7114

Շիրակում բացվել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի մասնաճյուղը

Շիրակի մարզում բացվել է աշխարհի ամենահեղինակավոր զբոսաշրջության և հյուրընկալության կրթական հաստատություններից մեկի՝ Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (EHL) մասնաճյուղը։ Նոր կենտրոնը կոչվում է Շվեյցարիա-Հայկական հյուրընկալության ակադեմիա (SAAH) և առաջարկում է միջազգային որակի կրթություն՝ առանց Հայաստանից դուրս գալու անհրաժեշտության։ 🇨🇭🇦🇲

Ակադեմիայի նպատակն է երիտասարդներին տրամադրել շվեյցարական չափանիշներով կրթություն և գործնական հմտություններ՝ հյուրընկալության ոլորտում պահանջված մասնագետներ ձևավորելու համար։ Դասախոսները պատրաստված են Շվեյցարիայում, իսկ ուսումնական ծրագրերը մշակվել են EHL-ի հետ համատեղ։

SAAH-ն առաջարկում է երեք հիմնական ուղղություն՝

  • խոհարարական արվեստ,
  • ռեստորանային կառավարում,
  • հյուրանոցային կառավարում։

Շրջանավարտները ստանում են EHL-ի միջազգային դիպլոմ, որը բացում է ճանապարհ դեպի առաջատար հյուրանոցներ և ռեստորաններ ամբողջ աշխարհում։

Ներկայում ուսուցումը կազմակերպվում է «Apricot Grand Hotel Gyumri» հյուրանոցում, ինչը թույլ է տալիս ուսանողներին անմիջապես գործնական փորձ ձեռք բերել։ Վերանորոգման ավարտից հետո ակադեմիան կտեղափոխվի Ջիվանի փողոցում գտնվող եռահարկ պատմական շենք։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Նախագիծը դիտարկվում է որպես ռազմավարական քայլ՝ Հայաստանի զբոսաշրջության և կրթության ոլորտների զարգացման ուղղությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ