USD382.12EUR443.79RUB4.7327

Հայաստանում կառուցվում և վերանորոգվում է ավելի քան 250 դպրոց

Կրթության փոխնախարար Արաքսյա Սվաջյանի խոսքով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում աշխատանքները շարունակվում են արագ տեմպերով։

ՀՀ կառավարության նախաձեռնած ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականի հոկտեմբեր արդեն կառուցվել է 59 դպրոց, որոնցից 25-ը վերանորոգվել են, իսկ մնացածը՝ նորակառույց կամ ամբողջությամբ վերակառուցված են։

Սվաջյանի գնահատմամբ՝ ներկայումս ընդանում են ավելի քան 250 դպրոցների կառուցման, վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ։

Փոխնախարարն ընդգծել է, որ դպրոցների ընտրությունը կատարվել է երեք հիմնական սկզբունքի հիման վրա․

  • կրթության հասանելիության ապահովում,
  • վատ պայմաններ ունեցող քաղաքային դպրոցների վերանորոգում,
  • բավարար վիճակում գտնվող շենքերի արդիականացում։

«Կարևոր է, որ նոր գյուղական դպրոցները դառնան ոչ միայն կրթական հաստատություններ, այլև համայնքային կենտրոններ», — նշել է Սվաջյանը՝ ընդգծելով կրթական ենթակառուցվածքների զարգացման ռազմավարական նշանակությունը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ