USD382.12EUR443.79RUB4.7327

Փախստականի ժամանակավոր պաշտպանության վկայականները այլևս պետք չէ փոխարինել

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության (ԺՊ) վկայականների վավերականության ժամկետը այսուհետ կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ անմիջապես կառավարության համապատասխան որոշումից հետո։

Ինչպես նշվում է ծառայության հաղորդագրությունում՝ ԺՊ վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա։

Միաժամանակ հիշեցվում է, որ ՀՀ սահման հատելիս ԺՊ վկայականը պարտադիր չէ, ուստի մուտքի համար դրա ներկայացումը պահանջվող փաստաթղթերի ցանկում չի ներառվում։

Սակայն կա մեկ բացառություն․

Եթե ԺՊ վկայական ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորուստ, վնասում կամ վավերականության ժամկետի ավարտ), ապա անհրաժեշտ է դիմել նոր ԺՊ վկայական ստանալու համար, քանի որ այն տրվում է միայն գործող և վավեր անձնագրի հիման վրա։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ