USD382.12EUR443.79RUB4.7327

Զինծառայողների բնակարանային ապահովման ծրագրերով արձանագրվել է զգալի առաջընթաց

ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում իրականացվող բնակարանային ծրագրերը շարունակել են ապահովել կարևոր առաջընթաց՝ լուծելով զինծառայողների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները։

2020 թվականից գործում է սպայական և ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների համար նախատեսված երկարաժամկետ, մատչելի և արտոնյալ հիփոթեքային վարկավորման ծրագիրը, որի միջոցով զինծառայողները կարող են ձեռք բերել բնակարան կամ սեփական տուն, ինչպես նաև կառուցել բնակելի տուն։

2025 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ ծրագրի միջոցով բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2035 զինծառայող։

Բացի այդ, 2022–2025 թթ. պետական բյուջեից հատկացվել է

8 միլիարդ 16 միլիոն 781 հազար 500 դրամ՝

  • բնակարան չունեցող գործող զինծառայողներին,
  • զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողներին,
  • զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին,
  • զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին

բնակարանային ապահովություն տրամադրելու նպատակով։

Նշված գումարից առայսօր ծախսվել է 7 միլիարդ 152 միլիոն 333 հազար դրամ, որի հաշվին 564 շահառու արդեն ապահովվել է բնակարանով։

Ծրագրերը շարունակվում են՝ ուղղված զինվորականների սոցիալական պայմանների բարելավմանը և զինծառայության գրավչության բարձրացմանը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ