USD382.12EUR443.79RUB4.7327

Ակնաշենը 30 տարվա դադարից հետո ունի նորակառույց մանկապարտեզ

Ակնաշեն համայնքում 30 տարի անմխիթար վիճակում մնացած մանկապարտեզի խնդիրը վերջապես լուծվել է․ գյուղը ստացել է նորակառույց, ամբողջությամբ վերազինված մանկապարտեզ։

1995 թվականից գործող շենքը ճանաչվել էր վթարային, և այնտեղ ժամանակի ընթացքում բնակություն էին հաստատել վեց անապահով ընտանիքներ։ Մանկապարտեզը չէր գործել երեք տասնամյակ։

Նոր մանկապարտեզի բացումը կարևոր քայլ է համայնքի զարգացման համար՝ ապահովելով կրթական հասանելիություն և ապահով պայմաններ Ակնաշենի փոքրիկների համար։

«Բարով վայելեք, Ակնաշենի բալիկներ»,– գրել է Տարոն Չախոյանը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ