ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել United Airlines ընկերության Միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Չաիթան Ջեյնի հետ, տեղեկացնում է ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լոս Անջելես–Երևան ուղղությամբ ուղիղ թռիչքների իրականացման հնարավորությունը։
Դեսպան Մկրտչյանը ընդգծել է ուղիղ չվերթի կարևորությունը Հայաստանի համար՝ հաշվի առնելով հայ սփյուռքի նշանակալի ներկայությունը Լոս Անջելեսում։ Միաժամանակ, Ջեյնը ներկայացրել է United Airlines-ի ռազմավարական առաջնահերթությունները, ոլորտի վերջին միտումները և գործառնական պայմանները։
Նշվում է, որ առաջիկայում ուղիղ չվերթի հարցը քննարկվել է նաև ԱՄՆ խոշորագույն Delta Air Lines ընկերության փոխնախագահ Բոբ Լեթենեյի և միջազգային կապերի և քաղաքականության գծով տնօրեն Ռոնք Ադեբիյիի հետ։