USD380.33EUR443.24RUB4.8394

ԱՄՆ-ի երկու խոշոր ավիաընկերությունները քննարկում են Լոս Անջելես–Երևան ուղիղ չվերթների հնարավորությունը

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել United Airlines-ի միջազգային գործառնությունների տնօրեն Չեյթան Ջեյնիի և Delta Air Lines-ի փոխնախագահ Բոբ Լաթենիի հետ՝ քննարկելով Լոս Անջելեսի և Երևանի միջև ուղիղ չվերթների հնարավորությունը։

Դեսպան Մկրտչյանը շեշտել է ուղիղ չվերթի ռազմավարական կարևորությունը Հայաստանի համար՝ ընդգծելով Լոս Անջելեսում հայկական մեծաթիվ սփյուռքի ներկայությունը։ Քննարկվել են նաև երկու ընկերությունների գործող առաջնահերթությունները, ավիացիոն շուկայի միտումները և հնարավոր չվերթի շահագործման պայմանները։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ