«Գրին Ռոքը» Դիլիջանում իրականացնում է զբոսաշրջային, կրթական և բնակելի համապարփակ ծրագրերի էկոհամակարգ, որի ընդհանուր ներդրումային ծավալը կըմբիսի ավելի քան 160 մլն դոլար։ Ընկերությունն արդեն ներդրել է շուրջ 25 մլն դոլար, իսկ նախաձեռնությունների ամբողջական իրականացումը նախատեսվում է զգալիորեն ուժեղացնել տարածաշրջանի տնտեսական ներուժը՝ ստեղծելով ավելի քան 800 նոր աշխատատեղ։
Նախագծային փաթեթը ներառում է 60,000 մ² տարածքով բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ կընդգրկվեն․
- նոր հյուրանոց,
- միջազգային մակարդակի համերգասրահ,
- «Գրին Ռոքի» և «Ապիցիուս Հայկական» ուսանողների համար նախատեսված կամպուս,
- վերանորոգված պատմական «Cabinet Café»-ը,
- «Villa 3» համայնքային կենտրոնը,
- նոր արվեստի և հանգստի այգի՝ նկարիչների ռեզիդենցիայով, էկո արահետներով, միջոցառումների հրապարակով, համերգասրահին կից ամֆիթատրոնով և երեխաների, սպորտի ու մեդիտացիայի տարածքներով։
Չորս նախագծեր՝ համալսարանը, Villa 3-ը, Apicius դպրոցի շենքը և Cabinet Café-ի վերանորոգումը, արդեն գտնվում են ակտիվ շինարարական փուլում և կավարտվեն 2026 թվականին։ Մյուս չորս նախագծերը մշակման փուլում են՝ տեղական համայնքի և գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ։
«Գրին Ռոք» թիմը համագործակցում է առաջատար միջազգային ճարտարապետական կազմակերպությունների հետ, որոնց շարքում են MVRDV, WOWHAUS, GMP Architekten, Centroproject, IND Architects, DG Jones & Partners և այլ կառույցներ։
Ընկերությունը և «Գրին Ռոք» հիմնադրամը գործարկում են նաև կրթական նախաձեռնություններ, ներառյալ՝ Apicius International School of Hospitality–ը, ինչպես նաև խթանում են տարածաշրջանի զբոսաշրջությունը «Meet Dilijan» հարթակի միջոցով։
Բացի այդ, հիմնադրամը մասնակցել է Դիլիջանի քաղաքապետարանի հետ «Դիլիջանի կերպարի ռազմավարության» մշակման գործընթացին՝ քաղաքի ինքնության և քաղաքային միջավայրի զարգացման նպատակով։