Հագվի գյուղում ավարտվել է նոր դպրոցի շինարարությունը․ այն փոխարինել է 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո վթարային դարձած հին դպրոցական շենքը։
Գյուղի երեխաները 32 տարի շարունակ ստիպված են եղել սովորել տասնամյակներով վնասված և անմխիթար պայմաններում գտնվող դպրոցում։ Նոր դպրոցի բացմամբ նրանք այժմ հնարավորություն ունեն կրթություն ստանալու անվտանգ, ժամանակակից և բարեկեցիկ միջավայրում։
Տարոն Չախոյանը շնորհավորել է հայցվեցիներին՝ նշելով.
«Բարով վայելեք, սիրելի հագվեցիներ»։