USD381.47EUR441.32RUB4.7262

Հայաստանի և Վրաստանի միջև ակնթարթային դրամական փոխանցումները դառնալու են հնարավոր

Շուտով Հայաստանը և Վրաստանը հնարավորություն կունենան իրականացնել վայրկյանային դրամական փոխանցումներ։ Այս հնարավորությունն ապահովելու համար ստորագրվել է համագործակցության հուշագիր Arca ազգային վճարային համակարգի, Վրաստանի բանկի և Ամերիաբանկի միջև։

Փաստաթուղթը նախատեսում է՝

  • ArcaPay և Bank of Georgia համակարգերի ինտեգրում, որը հնարավորություն կտա երկրների միջև արագ ու հարմար փոխանցումներ կատարել մի քանի վայրկյանում։
  • Arca-ի և Georgian Card-ի միջև ուղիղ կապի ստեղծում, որի արդյունքում Arca քարտերը կսկսեն սպասարկվել Վրաստանում։

Նոր համագործակցությունը նպատակ ունի զարգացնել երկու երկրների միջև ֆինանսական ինտեգրացիան և բարձրացնել վճարային ծառայությունների հասանելիությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ