USD381.47EUR441.32RUB4.7262

Yandex Go-ն բարձր պահանջարկի ժամանակահատվածներում կնվազեցնի իր միջնորդավճարը

Yandex Go ծառայությունը հայտարարում է նոր մեխանիզմի մասին, որի նպատակն է բարձր պահանջարկի ժամերին ավելացնել վարորդների եկամուտները։ Ընդունված փոփոխության համաձայն՝ ընկերությունը կհրաժարվի իր միջնորդավճարի մի մասից այն պատվերների դեպքում, որոնց արժեքը պահանջարկի աճի ընթացքում գերազանցում է բազային վճարի կրկնակի չափը։

Ըստ ընկերության՝ գնի բարձրացումը գործարկվում է այն ժամանակ, երբ ճանապարհին առկա վարորդների մասնաբաժինը նկատելիորեն նվազում է։ Այդ շրջափակերում վարորդների պատվերի քարտում կհայտնվի մանուշակագույն հատուկ նշում, որը ցույց կտա բարձր պահանջարկն ու նվազեցված միջնորդավճարը։

Բազային վճարը բաղկացած է մի քանի բաղադրիչից՝

  • բազային սակագնից,
  • վճարովի տարբերակներից (օր.՝ մանկական նստատեղ),
  • վճարովի վերցման ծառայությունից,
  • վճարովի սպասման ժամանակից։

Ընկերությունը համոզված է, որ այս փոփոխությունը կօգնի վարորդներին առավել շահութաբեր աշխատել այն ժամերին, երբ ծառայության օգտագործողների թիվը մեծանում է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ