AAB Construction ընկերությունը հայտնում է, որ մերժպետական նշանակության M-2 Տաթև–Աղվանի մայրուղու 18.7 կմ հատվածի ամբողջական վերակառուցումն ավարտվել է։
Շինարարական աշխատանքները ներառում էին ճանապարհի նոր հիմքի կառուցում, ասֆալտապատում, ջրահեռացման համակարգերի բարելավում և անվտանգության ենթակառուցվածքների արդիականացում։ Վերակառուցված ճանապարհը զգալիորեն կբարելավի Սյունիքի մարզի երթևեկելիությունը և կխթանի տարածաշրջանի տնտեսական ակտիվությունը։