USD382.05EUR440.35RUB4.7436

Հաստատվել է նոր նույնականացման քարտի դիզայնը և անվտանգության բաղադրիչները

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին այցելել է Չեխիայի Օստրավա քաղաքում գործող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամաս, որտեղ հաստատվել է Հայաստանի նոր նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։

Այցի ընթացքում քննարկվել են նաև անձնագրերի տվյալների էջի կառուցվածքին և դիզայնին վերաբերող տեխնիկական հարցեր։ Նախարարին ներկայացվել են սահմանների կառավարման էլեկտրոնային համակարգերի մոդեռնիզացիոն ուղղությունները, տեխնիկական լուծումները, ինչպես նաև բիոմետրիկ համակարգի ներդրման ընթացքը և սպասվող նորամուծությունները։

Արփինե Սարգսյանը տեղում ծանոթացել է նույնականացման քարտերի և անձնագրերի տպագրության գործընթացին՝ ընդգծելով, որ առաջնահերթություն է ժամանակակից, անվտանգ և բարձրորակ կենսաչափական փաստաթղթեր տրամադրելը։

ՆԳՆ-ն մասնավոր գործընկերոջ հետ համագործակցությամբ շարունակում է աշխատանքները՝ ապահովելու համար, որ կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը մեկնարկի 2026 թվականի երկրորդ կիսամյակում։

Ըստ նախարարի՝ նորարարական լուծումների ներդրումն ինքնության կառավարման ենթակառուցվածքում, ինչպես նաև փաստաթղթային անվտանգության բարձրացումը կարևոր դեր ունեն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ