USD381.61EUR439.65RUB4.825

Շտապբուժօգնության ծառայությունը վնասներից անցել է շահույթի, համակարգը ամբողջությամբ վերազինվել ու թվայնացվել է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մայրաքաղաքի շտապբուժօգնության ծառայության արդյունավետությունն էականորեն բարձրացել է։ Նա նշել է, որ նախկինում գոյացած 141 մլն դրամ վնասից համակարգը տեղափոխվել է 168 մլն դրամ շահույթի, ինչը հնարավոր է դարձել կառավարման բարեփոխումների և նոր գործառնական մոտեցումների արդյունքում։

Ավինյանի հայտարարությամբ՝ շտապբուժօգնությունը ամբողջությամբ վերազինվել է, ենթակառուցվածքներն արդիականացվել են, և իրականացվել է ծառայության ամբողջական թվայնացում։ Նրա խոսքով՝ համակարգը ներկայում գործում է ամբողջությամբ անկանխիկ վճարման մեխանիզմով, ինչը թափանցիկությունն ու հաշվետվողականությունը զգալիորեն բարձրացրել է։

Քաղաքապետը շեշտել է, որ իրականացված փոփոխությունները միտված են քաղաքացիներին ավելի արագ, արդյունավետ և որակյալ շտապ օգնության ծառայություններ մատուցելու նպատակին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ