Կառավարությունն ընդունել է փոփոխություններ կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենքներում, որոնք նախատեսում են մի շարք նորություններ սոցիալական աջակցության ոլորտում։
📌 Շարունակվում է աջակցությունը 3-րդ և հաջորդ երեխաների համար
Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ամսական 50․000 դրամ աջակցությունը կմնա ուժի մեջ։ Այն վերաբերում է 2022 թ․ հունվարի 1-ից մինչև 2025 թ․ դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին։
📌 Միանվագ նպաստի նոր չափ՝ 2026-ից
2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կհամահարթեցվի և կկազմի
👉 500․000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։
Այսինքն՝ առաջին, երկրորդ, երրորդ կամ հաջորդ՝ բոլոր երեխաների համար կլինի նույն չափով։
📌 Վճարումները՝ հիմնականում անկանխիկ եղանակով
Կենսաթոշակներն ու պարբերական բնույթի մի շարք նպաստներ կվճարվեն բացառապես անկանխիկ ձևով։
Բացառություններ կլինեն միայն այն անձանց համար, ովքեր
– ունեն 75 և ավելի տարի, կամ
– ունեն խորը/ծանր ֆունկցիոնալ սահմանափակում։
Նրանց համար հնարավոր կլինի նաև կանխիկ վճարում։