Աբովյան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում խարխլված դպրոցն այլևս անցյալում է. նոր շենք է կառուցվել 140 երեխայի համար։
Նոր դպրոցի կառուցումը իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ 712,3 մլն դրամիծախսով, հայտնում է համայնքի ղեկավար Տարոն Չախոյանը։
«Բարով վայելեք սիրելի փոքրիկներ», – նշում է նա՝ կոչ անելով աշակերտներին և ծնողներին օգտվել բարեկարգ պայմաններից։