USD381.6EUR440.37RUB4.8463

Հայաստանն առաջին անգամ անդամակցեց ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեին

Փարիզում, ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը պատմական արդյունք է գրանցել։ Մեր երկիրը առաջին անգամ ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։

Քվեարկության արդյունքներով Հայաստանը ստացել է հնարավոր 161-ից 105 ձայն, ինչը դարձրել է մեզ սեսիայի լավագույն արդյունք գրանցած երկիրը։ Ընտրությունը Հայաստանի համար կարևոր քայլ է՝ միջազգային մշակութային քաղաքականության ձևավորման գործընթացում ավելի ազդեցիկ մասնակցության առումով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ