2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) հասել է 3 տրիլիոն 71 միլիարդ 652.6 միլիոն դրամի, ինչը 6.2% աճ է՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 2 տրիլիոն 762 միլիարդ 123.9 միլիոն դրամ ցուցանիշի համեմատ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ըստ հրապարակված տվյալների՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ևս աճել է՝ հասնելով 994 հազար 867 դրամի, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմում էր 901 հազար 889 դրամ։
Տնտեսական աճին նպաստել են ինչպես ներքին պահանջարկի ուժեղացումը, այնպես էլ մի շարք ոլորտներում արձանագրված դրական միտումները։