USD381.31EUR439.96RUB4.8182

Վերածննդի «Աստվածամայրը երեխայի հետ» կտավը վաճառվել է 897 հազար դոլարով

Բրիտանական Բանբերի քաղաքում գործող JS Fine Art աճուրդային տունը նոր ռեկորդ է սահմանել․ Վերածննդի դարաշրջանի «Աստվածամայրը երեխայի հետ» կտավը վաճառվել է 685 հազար ֆունտով (մոտ 897 հազար դոլար)։ Տեղեկությունը հրապարակում է The Times-ը։

Նկարը, որը երկար տարիներ պահվել էր նախկին սեփականատիրոջ ավտոտնակում, աճուրդում վաճառվեց ընդամենը 15 րոպեում։

Կտավը պատկանում է իտալացի նկարիչ Պիետրո Վաննուչիին՝ առավել հայտնի որպես Պերուջինո (1450–1523)։ Վերջինս համարվում է Վերածննդի շրջանի ամենաազդեցիկ վարպետներից մեկը և ժամանակին հաճախ համեմատվել է Լեոնարդո դա Վինչիի հետ։

Նկարի գնորդը ցանկացել է պահպանել անանունությունը։ Գործը արդեն փոխանցվել է արվեստի վերականգնման մասնագետին։

Այս վաճառքով JS Fine Art-ը սահմանել է իր պատմության նոր ռեկորդ․ մինչ այժմ աճուրդային տան ամենաբարձր վաճառքը եղել է 265 հազար ֆունտ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ