USD381.12EUR441.07RUB4.839

Արաբկիրում շինարարական բումը բերել է ջրի, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման հաճախակի անջատումների․ «Հետք»

Վերջին հինգ տարում Արաբկիր վարչական շրջանում կառուցվել է ավելի քան 10,000 նոր բնակարան, ինչի հետևանքով զգալիորեն բարձրացել է ծանրաբեռնվածությունը գործող կոմունալ ենթակառուցվածքների վրա։ Շրջանի բնակիչները նշում են շարունակական ջրի անջատումներ, էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ և գազի ցածր ճնշում, որոնք առավել նկատելի են խորհրդային հին հինգհարկանի շենքերի վերին հարկերում։

Veolia Jur ընկերության տվյալներով՝ միայն 2024–2025 թթ. Արաբկիրում գրանցվել է շուրջ 1450 ջրատար խողովակի վթար։

Էլեկտրաէներգիայի ցանցերում տարեկան գրանցվում է ավելի քան 200 վթար, իսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաստատում է, որ շինարարական ծավալները վաղուց գերազանցել են գործող համակարգերի հնարավորությունները։

2015–2025 թթ. Արաբկիրում տրվել է մոտ 160 շինարարական թույլտվություն, իսկ ներկայում կառուցվում է շուրջ 260 բազմաբնակարան շենք։ Սակայն այդ նախագծերի ազդեցությունը ջրի, գազի և էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքների վրա հիմնականում անտեսվել է, ինչի հետևանքով շրջանային կոմունալ ցանցերը չեն կարողանում սպասարկել բնակչության աճող պահանջը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ