Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Ավան վարչական շրջանում վերակառուցումից հետո բացվել է նոր և բարեկարգված հանգստի գոտի։ Նախագծի շրջանակում Իսահակյան թաղամասի այգու տարածքը մաքրվել է ավտոտնակներից, իսկ դրանց փոխարեն ստեղծվել է հասանելի ու հարմարավետ միջավայր բոլորի համար։
Տարածքում տեղադրվել են նստարաններ, կառուցվել են շների զբոսայգի և մի շարք խաղահրապարակներ, վերակառուցվել է ֆուտբոլի դաշտը՝ բնակիչներին առաջարկելով նոր հնարավորություններ հանգստի և ժամանցի համար։
Քաղաքապետը նաև նշել է, որ Երևանի թիվ 52 մսուր-մանկապարտեզում չօգտագործվող պահեստային սենյակների վերակառուցմամբ ստեղծվել է ևս մեկ խումբ, ինչը հնարավորություն է տվել լրացուցիչ 30 երեխայի հաճախել մանկապարտեզ։