USD381.07EUR441.47RUB4.855
Search
Close this search box.

«Բանակային բոլոր դիրքերը պատշաճ կահավորված են, զինծառայողների կեցության պայմանները՝ բարելավված». Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի բոլոր դիրքերը ներկայումս պատշաճ կերպով կահավորված են, իսկ զինծառայողների կեցության պայմանները զգալիորեն բարելավված։ Այս մասին նախարարը նշել է «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարի ընթացքում՝ արձագանքելով դիտարկմանը, թե որոշ դիրքերում զինվորները շարունակում են ծառայել վրաններում և դժվար պայմաններում։

Քաղաքացին նկատել էր, որ որոշ տեղերում զինծառայողները անձրևի տակ են ծառայում, քնում են ոչ հարմարավետ պայմաններում և պետք է ապահովվեն նվազագույն կեցության լիարժեք հնարավորություններով։

Պապիկյանը պաշտոնապես հերքել է նման դեպքերի առկայությունը՝ ընդգծելով․

«Նման նկարագրով բանակային դիրքեր այսօր գոյություն չունեն»։

Նախարարը վստահեցրել է, որ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ՝ դիրքերում կեցության, կահավորման և անվտանգային պայմանների բարելավման ուղղությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ