ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ 2026 թվականին խմելու ջրի սակագինը չիթանկանա սպառողների համար։
Նոյեմբերի 26-ի նիստում սահմանվել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների նոր սակագները․
- Սոցիալապես անապահով բաժանորդների համար՝ 180 դրամ
- Մնացած բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ
Հանձնաժողովը նշում է, որ մոնիթորինգի արդյունքում հաշվարկված լրացուցիչ 492,000 խմ ջրի ծավալը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն։ Դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։
Այսպիսով, 2026 թվականին ջրի գինը կմնա անփոփոխ։