Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել բենզինի և դիզելային վառելիքի իրացմամբ զբաղվող «Արմպետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։ Գերատեսչության տեղեկացմամբ՝ մի շարք ստուգումների արդյունքում արձանագրվել են վառելիքաբաշխիչ սարքավորումների չափագիտական նորմերի խախտումներ։
Մասնավորապես, թերլիցքավորման դեպքեր են հայտնաբերվել հետևյալ հասցեներում․
• ք․ Երևան, Նոր Նորք, Մյասնիկյան 20/1
• ք․ Երևան, Նոր Նորք, Դավիթ Բեկի 286/3
Տեսչական մարմինը հայտնում է, որ հայտնաբերված խախտումների համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կկրի վարչական պատասխանատվություն։