USD381.43EUR440.89RUB4.8627

Հայաստանի սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 1,1 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով 7000 քմ հողամասի նկատմամբ

2025 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 95 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 417 միլիոն 659 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 7090 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 7-ի վճռով բավարարվել էր:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Աղբյուրը՝ https://www.prosecutor.am/article/5115?fbclid=IwdGRzaAOUz35jbGNrA5TPe2V4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAABHulnCmxUTx_6txrNhBRivE2F0a6p45LcF7NN_SdlHihuJMtFdjW3cmnLEEet_aem_RMOOId4P8CsIFfaVcZR7QQ

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ