USD381.43EUR440.89RUB4.8627

Օդի բարձր աղտոտվածությունը վտանգում է առողջությունը․ Ինչպես պաշտպանվել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը предупреждает, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ։ Մասնագետների խոսքով՝ վտանգի տակ են հատկապես երեխաները, տարեցները և շնչառական հիվանդություններ ունեցող անձինք։

Ըստ ՀՎԿԱԿ-ի՝ օդի աղտոտվածությունն առավել հաճախ առաջացնում է․

• շնչառական դժվարություններ՝ խորը շնչելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն,

• սրտանոթային խնդիրների սրացում,

• աչքերի գրգռվածություն ու արցունքահոսություն,

• գլխացավեր և ընդհանուր հոգնածություն,

• երեխաների մոտ բրոնխիտի և ասթմայի սրացում, ինչպես նաև ուշադրության խանգարումներ։

Կենտրոնը ներկայացրել է նաև անվտանգության հիմնական քայլերը․

Ինչպես պաշտպանվել

Մնացեք փակ տարածքում

Փակեք դռներն ու պատուհանները այն ժամերին, երբ օդի աղտոտվածությունը բարձր է։

Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից դրսում

Չի խորհուրդ տրվում մարզվել, երկար քայլել կամ երեխաներին խաղացնել բացօթյա՝ առավել աղտոտ ժամերին։

Հետևեք պաշտոնական տեղեկատվությանը

Օդի որակի վերաբերյալ տվյալները ստացեք միայն վստահելի աղբյուրներից։

Այս օրերին Հանրապետության տարբեր հատվածներում հրշեջ-փրկարարները շարունակում են խոտածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքները։ Նրանց արդյունավետ գործողությունների շնորհիվ արդեն մարվել կամ մեկուսացվել են բազմաթիվ օջախներ, սակայն որոշ ուղղություններով աշխատանքները դեռ շարունակվում են։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ