USD381.43EUR440.89RUB4.8627

Կառավարությունը տարկետում կհաշկացնի 50 բուհերում սովորող կամ ավարտած քաղաքացիներին

Կառավարությունը հաստատել է նախագիծ, ըստ որի՝

աշխարհի 50 լավագույն համալսարաններից որևէ մեկում սովորող կամ այն ավարտած ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ զինվորական ծառայությունից տարկետում, եթե պարտադիր պայմանով վերադառնան Հայաստան։

Նախագծով սահմանվում է նաև, որ զորակոչից ընդմիշտ ազատվել կարող են միայն այն ուսանողները, ովքեր ուսումն ավարտելուց հետո որոշակի ժամանակահատված կաշխատեն Հայաստանում, իրենց մասնագիտական կարողությունները ներդնելով՝

  • գիտության,
  • տնտեսության,
  • պետական կառավարման,
  • կամ այլ ռազմավարական ոլորտներում։

Այս փոփոխությունները միտված են խթանելու բարձրակարգ կրթություն ստացած մասնագետների վերադարձը և ներգրավումը երկրի զարգացման գործընթացներում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ