Երևանի Նորքի բլուրներում ավարտական փուլում է IQ Soft տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ընկերության նոր գրասենյակային շենքի կառուցումը։
Նորակառույց տեխնոլոգիական համալիրը նախատեսված է 300-ից ավելի աշխատակցի համար՝ ապահովելով ժամանակակից աշխատանքային պայմաններ և ինժեներական լուծումներ։
Նախագծի ճարտարապետական լուծումները մշակվել են AL.T ստուդիայի կողմից։