USD381.43EUR440.89RUB4.8627

Գեղարքունիքի և Արարատի մարզերի միջև ճանապարհը կկրճատվի 120 կմ-ից մինչև 60 կմ

Հայաստանում ավարտական փուլում է Մարտունու և Վեդիի միջև նոր ճանապարհի նախագծումը, որը նախատեսվում է զգալիորեն կրճատել Գեղարքունիքի և Արարատի մարզերի միջև ներկայիս հեռավորությունը։ Նոր ճանապարհի շնորհիվ այս երկու մարզերը կմիանան գրեթե կրկնակի կարճ երթուղով՝ 120 կիլոմետրից դառնալով մոտ 60 կիլոմետր։

Երթուղին սկսվելու է Մարտունուց և շարունակվելու է մինչև Խոսրովի արգելոցի հարակից Ուրցաձոր գյուղ։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել փուլային ձևով։ Գործընթացի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ։

Նոր մայրուղին կբացի ավելի արագ և հարմար հաղորդակցություն երկու մարզերի միջև, ինչն իր հերթին կնպաստի տնտեսական ու սոցիալական կապերի աշխուժացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ