USD381.43EUR440.89RUB4.8627

Շահագործմանեն հանձնվել Զվարթնոց օդանավակայանի վերանորոգված մայրուղին և ղեկուղին

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանումամբողջությամբ վերանորոգվել ևշահագործման է հանձնվել Կառամատույց 1-ից (ՄՂՈՒ-MTWY) մինչև ղեկուղի «Ալֆա» (ՂՈՒ-TWY A) ընկած հատվածը, որը չէր գործում1970-ական թվականներից։ Վերանորոգվածհատվածի ընդհանուր մակերեսը կազմում էմոտ 53,200 մ² (1400 մ x 38 մ)։

ՄՂՈՒ տվյալ հատվածի և ՂՈՒ «Ալֆա»հատվածի շահագործումը զգալիորենկբարձրացնի օդանավակայանիշահագործման արդյունավետությունը: Այնհնարավորություն կտա ավելի օպտիմալկերպով իրականացնել օդանավերիվերգետնյա տեղաշարժը՝ մոտ 35%-ովավելացնելով օդանավերի ընդհանուրտեղաշարժերի քանակը, նվազեցնելգերբեռնվածությունը և ավելացնելօդանավակայանի կողմից սպասարկվողօդանավերի/չվերթերի ընդհանուր քանակը:Այն կշահագործվի ծանր բեռնատարօդանավերի տեղաշարժի համար։ Այն կարողէ նաև օգտագործվել որպես լրացուցիչտարհանման ճանապարհ։

Նշված հատվածի շահագործումըհանդիսանում է օդանավակայանիշարունակական զարգացման ծրագրիառանցքային բաղադրիչ՝ նպատակ ունենալովապահովել ուղևորների համար բարձրակարգև հարմարավետ ճանապարհորդական փորձ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ