Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերջին զեկույցը հաստատում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին պահպանելու է բարձր աճի տեմպը։
2025 թվականի առաջին ինը ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6.0%, ինչը հիմնականում պայմանավորված է ֆինանսական, ՏՏ և հաղորդակցական, ինչպես նաև շինարարական ոլորտների ակտիվությամբ։
Զեկույցում նշվում է նաև․
- Սպառողական ծախսերը աճել են 10.2%,
- Ներդրումները՝ 19.6%,
- Արտահանումը նվազել է 31.5%,
- Ներմուծումը՝ 25.6%։
Չնայած արտաքին առևտրի կրճատմանը՝ ԵԶԲ-ն կանխատեսում է, որ տնտեսական աճը 2025 թվականին կմնա կայուն և բարձր՝ պայմանավորված ներքին պահանջարկի, ներդրումային ակտիվության և որոշ ոլորտներում շարունակվող ընդլայնման միջոցով։