USD381.19EUR443.21RUB4.8908

Կասեցվել է «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկ գազի վաճառքի գործունեությունը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկացված գազի և բենզինի լցակայանում (Երևան, Բագրատունյաց 1/6)։ Ինչպես հայտնում են տեսչական մարմնից, ստուգման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ։

Պարզվել է, որ լցակայանում շահագործվել են չստուգաչափված չափիչ սարքեր, ինչի պատճառով ընկերության հեղուկ գազի վաճառքի գործունեությունը կասեցվել է մինչև խախտումների վերացումը։

Ընկերությունը կներգրավվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ