Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Մեգա շին» ՍՊԸ-ում իրականացրած ստուգով պարզել են, որ Երևանում գործող բետոնի արտադրամասը աշխատել է առանց մթնոլորտային օդ արտանետվող վնասակար նյութերի համար սահմանված թույլտվության։
Ըստ ԲԸՏՄ հաղորդագրության՝ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։
Ընկերության տնօրենին սահմանվել է 300 հազար դրամ վարչական տուգանք, ինչպես նաև ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 411 480 դրամի չափով։