USD381.19EUR443.21RUB4.8908

10 ամիսների ընթացքում պետբյուջեի եկամուտներն աճել են 294.4 մլրդ դրամով

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2025 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման տվյալները։

Ըստ հաղորդագրության՝ 2025-ի առաջին 10 ամիսներին պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.2%-ով կամ մոտ 294.4 մլրդ դրամով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշված ժամանակահատվածում բյուջետային ծախսերը կազմել են 2,597.5 մլրդ դրամ, ինչը 13.7%-ով (312.6 մլրդ դրամով) ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Արդյունքում, պետական բյուջեն 2025-ի հունվար–հոկտեմբերին արձանագրել է 229.7 մլրդ դրամ պակասուրդ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածին պակասուրդը կազմել էր 211.5 մլրդ դրամ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ