USD376.94EUR444.34RUB4.9183

Ստեփանավանում կառուցվում է նոր թաղամաս՝ փայտե զորանոցներում ապրող ընտանիքների վերաբնակեցման համար

Ստեփանավան քաղաքում մեկնարկել է նոր բնակելի թաղամասի կառուցումը՝ այն ընտանիքների համար, որոնք դեռևս 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո շարունակում էին ապրել փայտե ժամանակավոր շինություններում։

Նոր «Աշոտաբերդ» թաղամասն կառուցվում է ամբողջությամբ զրոյից։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 25 միլիոն դոլար, որը տրամադրվում է պետական բյուջեից։

Նախատեսվում է կառուցել 15 բազմաբնակարան շենք, ընդհանուր՝ 300 բնակարանով, որոնցում բնակություն կհաստատի շուրջ 1200 մարդ։ Այս ընտանիքները երկրաշարժից հետո 37 տարի շարունակ եղել են անօթևան և սպասել են մշտական բնակարանների տրամադրմանը։

Նախագծի իրականացումը կնպաստի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացումին և կլուծի տասնյակ տարիների բնակարանային խնդիրը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ