Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ քաղաքում ավարտվել են թեքահարթակների կառուցման ծրագրի աշխատանքները։ Ընդհանուր առմամբ կառուցվել է 551 թեքահարթակ, որոնք նախատեսված են ապահովելու անհատների՝ հատկապես շարժունակության խնդիրներ ունեցող քաղաքացիների անվտանգ և հասանելի տեղաշարժը։
Այս մասին տեղեկացրել է Երևանի աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Ղուկասյանը։