Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մայրաքաղաքում օդի որակը սովորաբար սկսում է վատթարանալ նոյեմբերի կեսերից, իսկ նկատելի բարելավումը դիտվում է մարտ ամսից սկսած։
Ավինյանը նշել է, որ խնդրի երկարաժամկետ լուծումները մեծամասամբ պետք է իրականացվեն Երևանի սահմաններից դուրս․
▫️ Իրական արդյունավետ արդյունքի համար անհրաժեշտ է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ տարածքների ստեղծում,
▫️ ինչպես նաև մշտադալար կանաչապատ գոտիների ձևավորում, որոնք կարող են ծառայել որպես բնական պատնեշ՝ նվազեցնելով ավազային ու փոշոտ քամիների ազդեցությունը մայրաքաղաքի վրա։
Ավինյանի խոսքով՝ այս քայլերը կարող են ապահովել կայուն և երկարաժամկետ բարելավում Երևանի մթնոլորտային օդի որակի մեջ։