USD381.2EUR444.44RUB4.9035

Nvidia-ն 2 մլրդ դոլար է ներդրել Synopsys-ում․ համատեղ աշխատանքը կարագացնի նոր chip-երի մշակումը

Nvidia-ն 2 միլիարդ դոլար ներդրում է կատարել չիպերի ծրագրային ապահովման առաջատար մշակող Synopsys ընկերության բաժնետոմսերում։ Գործարքի շրջանակում Nvidia-ն բաժնետոմսերը ձեռք է բերել մեկի համար 414.79 դոլարով։ Ընկերության գնահատմամբ՝ համագործակցությունը հնարավորություն կտա հետազոտական և նախագծային թիմերին նոր արտադրանքներ նախագծել, մոդելավորել և փորձարկել ավելի արագ, ավելի մեծ ճշգրտությամբ և ավելի մատչելի ծախսերով։

Synopsys-ի գլխավոր ճարտարապետը Երվանդ Զորյանն է։ Ընկերության հայկական կառույցը հիմնադրվել է 2004-ին և այսօր հանդիսանում է երկրի խոշոր հարկատուներից ու ՏՏ ոլորտի ամենամեծ գործատուներից մեկը՝ ավելի քան 1500 աշխատակիցներով, Երևան ու Շիրակ մարզում գտնվող գրասենյակներով։

Nvidia-ի Omniverse և Simulation Technologies ստորաբաժանման փոխնախագահ Ռև Լեբարեդյանն է համակարգել ընկերության ներկայությունը Հայաստանում և աջակցել Nvidia-ի գրասենյակի ու հետազոտական կենտրոնի բացմանը։ Վերջերս նա նաև ներկայացրել է Firebird-ի հետ 500 միլիոն դոլարի արհեստական բանականության կենտրոնի կառուցման ծրագիրը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ