USD381.14EUR444.68RUB4.9377

Հայաստանը 2026–2028 թթ. ռազմաարդյունաբերական զարգացման համար կհատկացնի 385 միլիոն դոլար

Հայաստանը հաջորդ երեք տարիների ընթացքում կշարունակի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանն ուղղված ներդրումները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ կառավարությունը հաստատել է նոր եռամյա ֆինանսավորման փաթեթ՝ 2026–2028 թվականների համար հատկացնելով ավելի քան 150 միլիարդ դրամ (մոտ 385 մլն դոլար)։

Նախարարի հայտարարությամբ՝ այս փուլում նախատեսվում է շարունակել եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ արդեն ընթանում են բանակցություններ 30 ընկերությունների հետ նոր պայմանագրերի շուրջ։

Նշենք, որ առաջին եռամյա փաթեթը՝ 2023–2025 թվականների, ընդգրկել է 28 ընկերություն և կազմել է ավելի քան 171 միլիարդ դրամ (մոտ 440 մլն դոլար)։ Այդ ծրագիրը գնահատվում է որպես Հայաստանի ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացման կարևոր հանգրվան։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ