2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կմեկնարկի ավիացիայի ոլորտի բարեփոխման խոշոր ծրագիրը՝ Եվրամիության «Թվինինգ» նախաձեռնության շրջանակներում։ Նախագիծը նպատակ ունի բարձրացնել երկրի ավիացիոն անվտանգության չափանիշները և Հայաստանի կարգավորող դաշտը առավելագույնս մոտեցնել եվրոպական ավիացիոն կանոնակարգերին։