Երևանի Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի Ճանապարհային ոստիկանության հենակետ տանող ճանապարհահատվածում արտաքին լուսավորության նորացված ցանցի կառուցապատման աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են։
🔸 Կառուցվել է 1.6 կմ երկարությամբ նոր արտաքին լուսավորության ցանց
🔸 Տեղադրվել է 52 հենասյուն
🔸 Տեղադրվել է 104 LED «խելացի» լուսատու
Երևանի քաղաքապետարան