Կառավարության որոշմամբ՝ բնության հուշարձանի տարածքում գտնվող 0,1 հեկտար հողամասը վերադարձվել է պետական սեփականություն և հանձնվել Շրջակա միջավայրի նախարարությանը։
Հողակտորը նախկինում ապօրինի սեփականաշնորհվել էր և անցել մասնավոր օտարման, սակայն դատախազության միջամտությամբ գործընթացը չեղարկվել է, և տարածքը վերադարձվել է պետությանը՝ որպես առանձնակի պահպանվող բնության տարածք։