USD381.66EUR444.4RUB4.9734
Search
Close this search box.

Զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից․ ԿԲ-ն զգուշացնում է քաղաքացիներին

Վերջերս արձանագրվել են զեղծարարության դեպքեր, երբ անհատները ներկայացել են Կենտրոնական բանկի աշխատակիցների անունից և կեղծ նամակներով կամ զանգերով փորձել քաղաքացիներից գումար կորզել՝ հորդորելով փոխանցել այն «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների։

ԿԲ-ն տեղեկացնում է․

  • ինստիտուտը երբևէ քաղաքացիներին չի զանգահարում նման պահանջներով,
  • չի ուղարկում հաղորդագրություններ անձնական հաշիվների վերաբերյալ,
  • չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում։

ԿԲ-ն հորդորում է․

  • նման զանգերի կամ հաղորդագրությունների դեպքում չկատարել որևէ փոխանցում,
  • չհայտնել անձնական կամ բանկային տվյալներ,
  • անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ