Հայաստանի Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց 2026 թվականի պետական բյուջեն․
կողմ — 62, դեմ — 27, ձեռնպահ — 3։
Բյուջեն կառուցված է նախապես արված մակրոտնտեսական կանխատեսումների վրա․
- Անվանական ՀՆԱ — 11.933 տրիլիոն դրամ
- Տնտեսական աճ — 5.4%
- Պարտք/ՀՆԱ հարաբերակցություն — 52.9%
Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3.091 տրիլիոն դրամ։
Դեֆիցիտը պահպանվում է ՀՆԱ-ի 4.5% մակարդակում՝ մոտ 536.8 միլիարդ դրամ։