USD381.66EUR444.4RUB4.9734

Երևանցիները կարող են անվճար անցնել մի շարք բարձր տեխնոլոգիական հետազոտություններ

Երևանի բնակիչների համար հասանելի է մի շարք անվճար ախտորոշիչ ծառայություններ՝ ներառյալ․

  • համակարգչային շերտագրումը (CT),
  • մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (MRI),
  • կրծքագեղձի սքրինինգային հետազոտությունը,
  • ախտորոշիչ կորոնագրաֆիան և սրտի անոթների ստենտավորումը,
  • աօրտա-կորոնար անոթների շունտավորումը։

Ծրագրից օգտվելու համար բուժառուն բժշկական փաստաթղթերի փաթեթով դիմում է ներկայացնում «Մեկ պատուհան» համակարգ, որտեղ ստուգվում է պահանջվող փաստաթղթերի առկայությունը։ Դրանից հետո էլեկտրոնային ուղեգիրը փոխանցվում է համապատասխան բուժհաստատություն։

Երևանի քաղաքապետարան

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ