USD381.84EUR447.02RUB4.8218

Renderforest-ը ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող նոր տեսանյութերի գեներատոր

Հայկական Renderforest ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի տեսանյութերի գեներատոր, որը ամբողջությամբ աշխատում է արհեստական բանականության հիման վրա։ Վերջին ամիսներին թիմը լիովին վերափոխել է իր տեխնոլոգիան՝ հասնելով տեսանյութերի ստեղծման որակի զգալի բարելավման։

Նոր գործիքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն պահպանում է տեսանյութերի ոճն ու ամբողջականությունը, միաժամանակ հնարավորություն տալով արագ ու պարզ խմբագրել ցանկացած դետալ։ Ի տարբերություն բազմաթիվ այլ հարթակների՝ Renderforest-ը տրամադրում է նաև իրական ժամանակում տեսանյութերի կարգավորման գործիքներ։

Ավելի վաղ ընկերությունը տեսանյութերի մշակման համար օգտագործում էր հազարավոր CPU միջուկներ, սակայն նոր տեխնոլոգիական լուծումների շնորհիվ անցում է կատարվել GPU սերվերների։ Renderforest-ը նաև նախատեսում է Հայաստանում կառուցել փոքր, բայց արդյունավետ տվյալների կենտրոն՝ տեսանյութերի մշակման գործընթացն ավելի արագ ու օպտիմալ դարձնելու համար։

Ընկերության հրապարակած ցուցադրական տեսանյութը ստեղծվել է ընդամենը մեկ հարցմամբ, ինչը ցույց է տալիս նոր գործիքի հզորությունը և կիրառական հնարավորությունները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ