Սյունիքում Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնադրված «Տաթևի թևեր» ճոպանուղին արդեն չորրորդ անգամ արժանացել է հեղինակավոր միջազգային զբոսաշրջային մրցանակին՝ 2025 թվականի World Travel Awards-ին։
Կառույցը կրկին ճանաչվել է «Աշխարհի լավագույն ճոպանուղի», ինչպես նաև եղել է հաղթող 2021, 2023 և 2024 թվականներին։
Այս հաղթանակը ևս մեկ անգամ հաստատում է, որ «Տաթևի թևեր»-ը շարունակում է մնալ Հայաստանի զբոսաշրջային ամենակարևոր այցեքարտերից մեկը՝ համաշխարհային ճանաչմամբ և բարձր գնահատականով։