Հայաստանում ներդրվել են նոր հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք նվիրատվություններով աջակցում են կրթական հաստատություններին։ Համալսարաններին, քոլեջներին կամ դպրոցներին հատկացված նվիրատվությունների 10-ապատիկը բիզնեսները կարող են հանել իրենց հարկային հաշվարկից։
Այս աջակցությունը կարող է ներառել՝
- լաբորատորիաների ստեղծում,
- դասարանների կահավորում,
- կրթաթոշակների ֆինանսավորում,
- համատեղ ծրագրերի իրականացում,
- այլ ձևաչափերով աջակցություն կրթական միջավայրի զարգացմանը։
Փաթեթը մշակվել է IC Armenia ներդրումային խորհրդի փորձագետների կողմից՝ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։