Հայաստանում հաստատվել են նոր հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք աջակցում են կրթական հաստատություններին։ Համալսարաններին, քոլեջներին և դպրոցներին նվիրատվություններ կատարող կազմակերպությունները կկարողանան իրենց հարկային պարտավորություններից հանել նվիրատվության չափի տասնապատիկը։
Աջակցությունը կարող է ներառել լաբորատորիաների ստեղծում, դասարանների կահավորում, կրթաթոշակների ֆինանսավորում, համատեղ կրթական ծրագրերի իրականացում և այլ աջակցման ձևեր։
Փաթեթը մշակվել է Ներդրումային խորհրդի փորձագետների կողմից՝ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։